Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Գրիգորյան. «Հուդայածառն անիծված ծառ է, որի տակ, ըստ լեգենդի, Հուդան դավաճանական համբույր է տվել մեր Տիրոջը»

Ապրիլ 04,2024 20:50

«Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Գրիգոր Գրիգորյանը մայրաքաղաքի փողոցներում զանգվածային ծառահատումների մասին խոսելով՝ «Հենարան» մամուլի ակումբում ասաց, որ թեեւ ինքը բուսաբան չէ, բայց խոսել է մասնագետների հետ, ըստ որոնց հուդայածառը, որ տնկվում է հատված ծառերի տեղում՝ շատ նուրբ ծառ է եւ հատուկ խնամք է պահանջում: «Դա փափուկ կլիմայում ապրող էկզոտիկ ծառ է: Լկտի սուտ էր, որ հուդայածառին ասում էին, թե  եվրոպական սակուրա է:

Ես որպես քրիստոնյա, գիտեմ, որ կան անիծված ծառեր: Իսկ հուդայածառը դրանցից է եւ ըստ լեգենդի, այն ծառն է, որի տակ Հուդան  դավաճանական համբույր է տվել Տիրոջը: Իտալացիները, իսկ հուդայածառն այնտեղ էլ է աճում, ասում են, որ հուդայածառը միշտ ծաղկում է Զատիկից առաջ, հուդայածառը գիտի, թե երբ է Զատիկը: Ու հետաքրքիրն այն է, որ արդեն ոչ մեկիս համար գաղտնիք չէ, թե իշխանությունը բռնազավթած այս խմբակը ինչպիսի ագրեսիվությամբ է  հարձակվում Հայ Սուրբ եկեղեցու վրա: Ու շատ հետաքրքիր է նաեւ այն, որ այս էկոցիդն սկսվեց Ավագ շաբաթվա առաջին օրը եւ ավարտվեց Ավագ շաբաթվա վերջին օրը»,-ասաց նա:

Գրիգոր Գրիգորյանը՝ բացի հարցի բարոյական կողմից, խոսեց նաեւ այլ խնդիրների մասին: «Տարիներ պետք է անցնեն, որպեսզի այդ ծառն աճի. այն փոքր ծառ է եւ չի ապահովում այն հովը, որ ապահովում էին նախկին ծառերը: Այն էնդեմիկ չէ մեր տարածաշրջանի համար ու դեռ պարզ էլ չէ, եթե վերցնենք ֆիտոսանիտարական տեսակետից, ինչ վնասատուներ  այդ միջոցով կարող են ներկրված լինել մեր երկիր, որոնք կարող են վնասել առանց այդ էլ վնասված մեր մշակաբույսերը»,-եզրափակեց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930