Լրահոս
Օրվա լրահոսը

Պետքարտուղար Բլինքենից հետո Ալիևին զանգահարել է նաև Ֆոն դեր Լայենը. «Ազատություն»

Ապրիլ 04,2024 23:33

Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի մասնակցությամբ վաղը Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահին զանգահարել է նաև Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Հեռախոսազրույցի ընթացքում բարձրացվել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հարցը։ Նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում, հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշումն այդ հանդիպման վերաբերյալ և նշել տարածաշրջանի ընդգրկման կարևորությունը», – ասված է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում։

Ֆոն դեր Լայենը հեռախոսազրույցի վերաբերյալ X-ում արված գրառմամբ համառոտ նշել է միայն, որ Ալիևի հետ քննարկել է «ԵՄ-Ադրբեջան կարևոր հարաբերությունները կայուն և բարգավաճող Հարավային Կովկասի շրջանակներում»։

Եվրահանձնաժողովի նախագահը հավելել է նաև, որ Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել «ակտիվացնել ականազերծմանն աջակցելու գործողությունները, ինչպես նաև քննարկել, թե ինչպես անել, որպեսզի Բաքվում COP29 հաջողություն ունենա»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930