Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նամակ է ուղարկել աշխատակցին՝ տեղեկացնելով, որ լայքելով իմ ֆեյսբուքյան գրառումը, նա «անհարգալից վերաբերմունք է դրսեւորել» կազմակերպության հանդեպ. Հայկ Մարության

Ապրիլ 05,2024 18:07

Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը

Ժողովուրդ ջան, շնորհավորում եմ՝ ՔՊ-ական «դեմոկրատիան» այսօր նոր ռեկորդ է սահմանել․ այսօրվանից ֆեյսբուքյան լայքը պաշտոնապես դարձել է աշխատակիցներին վարչական պատասխանատվություն ենթարկելու հիմք։

Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նամակ է ուղարկել իր աշխատակցին՝ տեղեկացնելով, որ նա լայքել է իմ ֆեյսբուքյան գրառումը, ինչով «անհարգալից վերաբերմունք է դրսեւորել» կազմակերպության հանդեպ։ Դրա համար ծառայողին սպառնում են կարգապահական տույժի ենթարկել։ Այսպիսով, պաշտոնապես հաստատվում է այն, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք ․ ՔՊ-ականները երկիրը կառավարում են ֆեյսբուքի միջոցով ու մարդկանց հետապնդումների են ենթարկում «անցանկալի լայքերի» համար։

Ինչպես ասում են, սա ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։

Հուսով եմ՝ իրավապաշտպան կազմակերպությունները եւ ՄԻՊ-ը գնահատական կտան սրան, իսկ մինչ այդ հավաստիացնում եմ, որ կոռուպցիոն պատմությունների մեջ թաթախված բոլոր չինովնիկները պատասխան են տալու օրենքի առաջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930