Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Իզմիրլյանն այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

Ապրիլ 05,2024 18:50

Անվանի բարերար Տիգրան Իզմիրլյանի որդին՝ Սարգիս Իզմիրլյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն՝ ծանոթանալու խնամքի կենտրոնում իրականացված վերանորոգման աշխատանքներին և տրամադրվող ծառայություններին։

Նախարար Նարեկ Մկրտչյանի, նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի, «Արաբկիր» ԲԿ տնօրեն Արա Բաբլոյանի ուղեկցությամբ՝ հյուրերը շրջել են հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունները, մասնավորապես՝ շեշտելով խնամքի հաստատության սաներին տրամադրվող ծառայությունների շարունակական բարելավման կարևորությունը։ Այս համատեքստում քննարկվել են «Մարի Իզմիրլյանի անվան հիմնադրամի» հետ հետագա համագործակցության ուղղությունները՝ ընդգծելով երեխաների լավագույն շահի ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։

«Արաբկիր» ԲԿ տնօրեն Արա Բաբլոյանը ներկայացրել է բուժհաստատության նախաձեռնությամբ իրականացվելիք պիլոտային ծրագրի մանրամասները, որի շրջանակում բժշկական կենտրոնի բժիշկներն (ֆիզիոթերապեվտ, հոգեբան, բժիշկ-վերականգնողաբան) անհրաժեշտ մասնագիտական ծառայություններ կտրամադրեն և համապատասխան աշխատանքներ կտանեն մանկատան շուրջ 30 երեխայի հետ՝ նպաստելով վերջիններիս լիարժեք սոցիալականացմանը։

Նշենք, որ «Իզմիրլյան» հիմնադրամի և «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի միջոցով վերանորոգվել է «Իզմիրլյանի անվան մանկատան» 5 մասնագիտական սենյակ․ բարեկարգվել ու կահավորվել է նաև ֆիզիոթերապիայի համար նախատեսված տարածքը։

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930