Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ մի բարձրաստիճան պաշտոնյա իմ հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ այս տարի խաղաղության փաստաթուղթ կստորագրվի, պատասխանեց՝ ավելի հավանական է համարում 2024-ի կեսերը․ Արամ Սարգսյան

Ապրիլ 07,2024 10:37

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Քանի որ Հայաստանում չեմ և հեռակապով հարցազրույցներն էլ իմը չեն, որոշեցի կրկին անդրադառնալ հոդվածի ժանրին։ Բայդենի ԱՄՆ-ին հետաքրքիր է տարածաշրջանը և իրենք միշտ են Հարավային Կովկասը ընդհանրական ընկալել։ Վրաստանի և Հայաստանի մասով որոշակի առումով խնդիրը լուծել են, մնացել է Ադրբեջանը: Բաքվի առաջ էլ հարցեր են դրված՝ մարդու իրավունքները ու ազատությունները, 1991-ի Ալմա Աթան և Պրահյան համաձայնությունը։ Բլինքենին Ալիևը ասել էր, որ հավատարիմ է Պրահայի համաձայնությանը ու Ալմա Աթային։ Բրյուսելյան հանդիպումից հետո ասել է, որ այդ հանդիպմամբ Ադրբեջանին խաղից դուրս են թողնում: Ճիշտ է կռահել: Իլհամը սկսնակ միամիտ չէ, և հենց այստեղ են ձմեռում խեցգետինները։

Իսկ ո՞վ էր մերժում ԱՄՆ հարթակը, Գրանադան, Բրյուսելը։ Ադրբեջանի նախագահը արևմտյան հարթությունից դուրս մնալու մեջ հիմա սկսեց վտանգներ տեսնել ու խոստովանել, որ ինչքան էլ համոզեն, միևնույն է, բրյուելյան հանդիպումը Ադրբեջանի դեմ է ուղղված։ Ալիևը վերջապես հասկացավ, որ ՌԴ-ի հետ իր երկիրը բազմաթիվ խնդիրներ ունի և ինքն էլ գիտի, որ ՌԴ-ն ճահիճ է, խեղդող ու կլանող ճահիճ, Իրանի հետ հարաբերություններում հակասությունները և շահերի հակադրությունը բազմապատիկ ավելին են, քան համընկնումները: Միակ հույսը մնում է Թուրքիան, ում գործերը այդքան էլ լավ չեն և ում նախկին ԱԳ նախարարի մոտ էլ Ալիևը, մեղմ ասած, պիժոնություն է արել և ինքնադրսևորվել, իբր տեսեք-տեսեք՝ էնքան տղա եմ, որ իրենց նախաձեռնությամբ ինձ զանգում են, արդարանում, ես էլ պայման եմ դնում։ Ադրբեջանի նախագահը հայելային կրկնում է, փորձելով կոշտ աջակցության տեսակետներ պոկել Չավուշօղլույից, համեմատելով նրան ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենի հետ։ Ինչ ասեմ՝ մարդու երևակայությունը այդքան է ու նման վարքագիծը նորություն չէ… Արևմուտքին տարածաշրջանում պետք է նաև Ադրբեջանը և իրենք Ալիևին մենակ չեն թողնի, դա բնական է ու անգամ օրինաչափ: Բայց Բրյուսելյան հանդիպումով Ադրբեջանի նախագահը վախեցավ, որ կարող է խաղից դուրս մնալ։

Հարց՝ եթե Ալիևին նորից հրավիրեն Վաշինգտոն եռակողմ հանդիպման, կգնա՞, թե՞ կմերժի։ Ես չգիտեմ, բայց եթե մերժի, կստացվի, որ ինքն է իրեն խաղից դուրս թողնում։ Արևմուտքը ծրագրված և նուրբ է խաղում, վստահ եմ, որ առաջիկայում ԱՄՆ, ԵՄ մի հանդիպում էլ անելու են Ալիևի հետ, որից հետո, կարծում եմ կառաջարկվի Վաշինգտոնում Բայդենի հովանու ներքո եռակողմ հանդիպում ԱՄՆ- ՀՀ-Ադրբեջան, և հավանաբար կստորագրվի ինչ -որ հայտարարություն, որը նման կլինի խաղաղության փաստաթղթին։ Ինչքանո՞վ կաշխատի այդ փաստաթուղթը, եթե իշխանության գա Թրամփը, այլ հարց է: ԱՄՆ մի բարձրաստիճան պաշտոնյա 2023-ին իմ հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք այս տարի խաղաղության փաստաթուղթ կստորագրվի, պատասխանեց, որ ավելի հավանական է համարում 2024-ի կեսերը։ Համոզված եմ, որ ժամկետը պատահական չէ և միտում ունի ընտրություններից առաջ Ջո Բայդենի արտաքին քաղաքական ձեռքբերումները ավելացնել։

Հ.Գ. Բրյուսելյան հանդիպումը բացառիկ հնարավորություն էր, որ ՀՀ-ն ԵՄ անդամակցության թեկնածուի հայտ ներկայացնի։ Ես շատ էի ուզում, որ ՀՀ իշխանությունը այդպես վարվեր, ներկայացրե՞լ են, թե՞ ոչ, չգիտեմ, բայց այն, որ Արևմուտքը տարածաշրջանային համատեքստում է շահագռգռված խնդիրը լուծել, կասկած չունեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930