Լրահոս
Օրվա լրահոսը

Տելեգրամով տարածվող ֆեյք տեղեկատվությունը, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում, ուսումնասիրվում է իրավապահների կողմից

Ապրիլ 12,2024 11:43 Share

Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տելեգրամով մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում:

Դպրոցներ ու ծնողներ խառնվել են իրար․․․

Ինչպե՞ս ստուգել որ ֆեյք է՝ շատ պարզ, Տելեգրամում տարածվող լուսանկարները փնտրեք Google–ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ տարածվել է մեկ ամիս առաջ»։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարանի  ենթակայությամբ գործող  հիմնական դպրոցներում դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով, որոշ դպրոցներում  ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։

«Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությունն ուսումնասիրվում է իրավապահների կողմից»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել