Լրահոս
Օրվա լրահոսը

2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով. Բաբկեն Թունյան

Ապրիլ 16,2024 14:26

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2024 թվականի հունվարին միջին ամսական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 267 հազար դրամ։

Այդ թվում, պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 208 հազար դրամ, ոչ պետական հատվածում՝ 291 հազար դրամ։

2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով (պետական հատվածում՝ 9.8 տոկոսով, ոչ պետական հատվածում՝ 6 տոկոսով)։

Ամենաբարձրը տեղեկատվության եւ կապի ոլորտի աշխատողների վարձատրությունն է՝ միջինը 865 հազար դրամ։

Այդ թվում, կոնկրետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջին աշխատավարձը 1 միլիոն 48.6 հազար դրամ է։

Հաջորդ տեղում Ֆինանսական և ապահովագրական գործունեությունն է՝ 579 հազար դրամ միջին աշխատավարձով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930