Լրահոս
Օրվա լրահոսը

Այսուհետ Ալեն Սիմոնյանին հիշատակելիս միշտ պետք է նշել, որ նա իր պատվավոր տեղն է գտել իրավապաշտպան կազմակերպության զեկույցում. «ՉԻ»

Ապրիլ 17,2024 09:00

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր Nations in Transit 2024 («Ազգերը տարանցման մեջ 2024») տարեկան զեկույցում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի համար հետևանքների բացակայությանը, որը թքել էր իրեն «դավաճան» անվանած քաղաքացու վրա։

«ՉԻ». Նորանկախ Հայաստանի պատմության մեջ խորհրդարանի նախագահ են եղել 12 հոգի: 31 տարվա ընթացքում այս 12 հոգուց որևէ մեկի անունը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում չի հիշատակվել՝ որպես հանցավոր կամ խուլիգանական արարք կատարած պաշտոնյա:

13-րդի վրա այդ ավանդույթն ընդհատվեց: Ալեն Սիմոնյանը կարող է հպարտ լինել: Դե, աննախադեպ փաստերի շարքից է:

Այսուհետ Ալեն Սիմոնյանին հիշատակելիս միշտ պետք է նշել, որ նա իր պատվավոր տեղն է գտել իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: Ընդ որում՝ հավերժ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930