Լրահոս
Օրվա լրահոսը

Կվերանայվեն հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության, լիցենզիայի կասեցմանը կամ դադարեցմանն առնչվող դրույթներ. քննարկում՝ տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունների շուրջ

Ապրիլ 18,2024 13:47

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի շուրջ։

Ներկաներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ: Առաջարկվող օրենսդրական նոր փոփոխությունների արդյունքում վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության, հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացման, լիցենզիայի գործողության կասեցմանը կամ դադարեցմանը, ցանցային օպերատորներին տրամադրված տեսալսողական ծրագրերի տարածման պայմաններին առնչվող դրույթներ։

Հանդիպմանը մասնակցել են ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, ԱԺ պատգամավոր Նարեկ Բաբայանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանը, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, փորձագետներ։

Ներկայացված նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930