Լրահոս
Օրվա լրահոսը

Թավրիզ իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել այն դեպքում, եթե դրանք արձակվել են Ադրբեջանի կամ դրա կողմից բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան

Ապրիլ 19,2024 14:16

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական շրջանում տեղակայված Սպահանի և հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզի երկնքում հայտնված իսրայելական ԱԹՍ-ների ուղղությամբ:

Ըստ իրանական կողմի՝ դրանք բոլորը ոչնչացվել են երկնքում և գետնին որևէ պայթյուն չի գրանցվել։

Այս ամենում ուշագրավ է Թավրիզի ուղղությամբ օդային հարձակման փորձը, քանի որ կասկած չի կարող լինել, որ Ատրպատականի կենտրոնական քաղաք իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել այն դեպքում, եթե դրանք արձակվել են արհեստածին Ադրբեջանի կամ դրա կողմից բռնազավթված Արցախի տարածքից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930