Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում. Shamshyan.com

Ապրիլ 19,2024 14:56

Shamshyan.com-ի տեղեկություններով ապրիլի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 47-ամյա Սուրեն Շահվերդյանը, որը հայտնել է, որ ապրիլի 6-ին Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Վահագն Սիմոնյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեսագրություն է հրապարակել։

Ըստ Ս․ Շահվերդյանի, այդ տեսանյութում իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել Վ․ Սիմոնյանը, անհիմն մեղադրանքներ ներկայացրել, սակայն դրանից բացի, նա նաև զանգահարում է իրեն, Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հեռախոսահամարներին և սպառնալիքներ հնչեցնում:

Սուրեն Շահվերդյանը Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենն է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930