Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հարաբերությունների ձևավորման ակունքում. Արմեն Սարգսյան

Ապրիլ 19,2024 17:04

Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարի շարունակ հարաբերությունների բացակայությունից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր: Շնորհավորում եմ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և  ՀՀ դիվանագիտական անձնակազմին:

Քաղաքական ու տնտեսական հարթություններում երկխոսության մեկնարկը լավ հիմք է արաբական և իսլամական աշխարհում ծանրակշիռ ու առանցքային դերակատարություն ունեցող այդ երկրի հետ ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու և փոխշահավետ գործընկերություն զարգացնելու համար:

Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հարաբերությունների ձևավորման ակունքում, և որ 2021թ. հոկտեմբերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ կատարած իմ այցով մեկնարկած միջպետական երկխոսությունը տալիս է իր էական  արդյունքները:

Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930