Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահ ենք, որ նույն փութաջանությամբ ՔՊ-ական Համբարձումյանը հարկային մարմիններ հայտարարություն կտա իր և կնոջ դեմ՝ խնդրելով հարկերը թաքցնելու փաստով տուգանել իրենց. «Ժողովուրդ»

Մայիս 10,2024 10:14

«Այսօր Դավթաշենի նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, հավանաբար իր պարապուրդի մասին Նիկոլ Փաշինյանին հիշեցնելու համար, առաջարկել է` Բագրատ սրբազանին աջակցող անձանց վերաբերյալ տվյալներ հավաքագրենք։

Ռոման Համբարձումյանի հայտարարագիրը համադրելով այլ փաստերի հետ, պարզեցինք, որ նրա կինը` Դիանա Նահապետյանը, 2018 թվականից լինելով «Լեդի զոն» կանանց համար նախատեսված թանկարժեք մարզասրահների մարզիչ, իր գրանցման փաստը, հետևաբար` այս տարիների վիթխարի հարկերը, թաքցնում է ՊԵԿ-ից. այլապես նրա հայտարարագրերում կարտացոլվեր աշխատավայրը և աշխատավարձը։

Վստահ ենք, որ նույն փութաջանությամբ և Դանիել Իոաննիսյանի օրինակով, Համբարձումյանը առաջիկայում հարկային մարմիններ հայտարարություն կտա իր և կնոջ դեմ և կխնդրի` հարկերը թաքցնելու փաստով իրենց տուգանել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031