Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ աղմուկ-աղաղակը, որ դրեցին, ինչի՞ նման է, սա կրթական հաստատություն է, հո շուկա չէ»․ Դավիթ Գյուրջինյանի պատասխանը Բագրատ Սրբազանին

Մայիս 10,2024 13:47

Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը մեկնաբանեց, թե ինչո՞ւ էին փակել բուհի դռները եւ արգելել ուսանողներին միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

«Դռները փակ են եղել, որպեսզի պետական քննությունը չխանգարվի։ Հիմա ով ուզում է՝ գնում է, ով ուզում է՝ գալիս է։ Ավարտեք, մենք ասելիք չունենք»,- ասաց Գյուրջինյանը։

Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ մոտ հարաբերություններ է ունեցել Դավիթ Գյուրջինյանի հետ։ Գյուրջինյանն ասաց՝ ճիշտ է ասում։

Նա նաեւ նշեց, որ չի լսել Սրբազանի կոչը՝ ուղղված իրեն․ «Այնպիսի աղմուկ էր, ի՞նչ էր լսվում»։

Այնուհետեւ բուհի ռեկտորը հավելեց․ «Այդ աղմուկ-աղաղակը, որ դրեցին, ինչի՞ նման է, սա կրթական հաստատություն է, հո շուկա չէ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Դուք որտեղ լինում եք, պ-ն Գուրջինյան, գիտեմ ձեզ, աշխատել ենք միասին, էնտեղ շատ արագ ամեն ինչ վերափոխում եք շուկայի։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031