Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ նոր դատավոր ունի․ ՔՊ-ն ընտրեց Դավիթ Խաչատուրյանին

Մայիս 22,2024 12:18 Share
Աջակցեք aravot.am-ին

Դավիթ Խաչատուրյանն ԱԺ կողմից ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։

ԱԺ նստաշրջանում քվեարկության արդյունքները ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Դավիթ Խաչատուրյանի ընտրությանը մասնակցել է 70 պատգամավոր։ Կողմ է քվեարկել 70 պատգամավոր։

Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրվել էր Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։

Ավելի վաղ այս պաշտոնի համար առաջադրվել էր Դավիթ Բալայանի թեկնածությունը, սակայն ՔՊ-ն դեմ էր քվեարկել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: