Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ դալալ, նույն դալալն ես մնացել, ուղղակի էն ժամանակ քո թերթն էիր պահում, քո փորն էիր լցնում, հիմա նույն ձեւով երկիրն ես ծախում». Շահինյանի այս հայտարարություններին իրավական գնահատակա՞ն կտրվի

Մայիս 25,2024 15:49

Aravot.am-ի տեղեկություններով՝  մայիսի 16-ին «Hayeli.am» կայքի յութուբյան էջում «Այսօրվանից դուրս ենք գալիս անհնազանդության, միացեք» վերտառությամբ տեսանյութում Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի հայտարարությունները գրավել են իրավապահների ուշադրությունը:

Իրավապահներն  առանձնացրել են Շահինյանի հայտարարություններից  հատկապես Նիկոլ Փաշինյանին վերաբերող հատվածը, որը, նախնական տվյալներով, դիտարկվում է պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու վերաբերյալ հնարավոր տեղեկություններ. դիտարկվում է նաեւ Շահինյանի արարքին ՀՀ քր. օր. 452-րդ հոդվածի հատկանիշներին համապատասխան գնահատական  տալու հարցը (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

«Այ դալալ, նույն դալալն ես մնացել, ուղղակի էն ժամանակ քո թերթն էիր պահում, քո փորն էիր լցնում, ընտանիքդ էիր պահում, հիմա նույն ձեւով երկիրն ես ծախում… հրաժարական տուր, ռադդ քաշի…»,- այսպիսի ու նմանատիպ հայտարարություններ էր արել Հովհաննես Շահինյանը:

Հովհաննես Շահինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն իրավապահները չեն տեղեկացրել իր հայտարարությունների վերաբերյալ տրված իրավական գնահատականի մասին, ու ինքը որեւէ հանցավոր արարք չի արել, բացառապես քաղաքական գնահատականներ է հնչեցրել՝ որպես քաղաքական ուժի ղեկավար: Հիշեցնենք, որ Շահինյանը ներկայացնում է «Համահայկական ճակատ» կուսակցությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031