Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան բռնաճնշումներ իրականացնես, այնքան քո ռեժիմը շարունակելու է ճաքել՝ աճառյանական բառարանի բացատրությամբ»․ Աբրահամ Գասպարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մայիս 27,2024 12:38

«Նիկոլ, քեզանից վախեցող չկա»,- ոստիկանության Զեյթունի բաժանմունքից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։ Նա ևս բերման էր ենթարկվել առավոտյան անհնազանդության ցույցերի ժամանակ։

«Որքան բռնաճնշումներ իրականացնես, այնքան քո ռեժիմը շարունակելու է ճաքել՝ աճառյանական բառարանի բացատրությամբ»,- հավելեց նա։

 

Անհնազանդության ցույցի մասնակից քաղաքացիներից մեկն էլ, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ իրենք առավոտյան փակել են փողոցը՝ ոստիկաններին տեղեկացնելով, որ անհնազանդության ցույց են անում՝ հինգ րոպե։ Քաղաքացիները լավ են ընդունել ցույցը, իջել են մեքենաներից, ողջունել ակցիան ու միացել, սակայն ոստիկանները շատ անակնկալ ձեւով հարձակվել են ցուցարարների վրա եւ բերման ենթարկել։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031