Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայելի թող պահեն․ այդ մարդուն վախեցնում է մի բան՝ իր աթոռն ու փողը, որը իրեն տալիս են»․ Բագրատ սրբազանի պատասխանը ոստիկանապետին

Մայիս 27,2024 11:08

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը երեկ կոչ էր արել այսօրվանից խաղաղ անհնազանդության գործողություններ սկսել հանրապետության տարածքում։ Այսօր առավոտվանից քաղաքացիներն արդեն ճանապարհներ են փակել։ Ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում քաղաքացիներին։

Members of ‘Tavush for the Motherland’ leaded by Bagrat Srbazan hold a actions of disobedience in the streets of Yerevan, Armenia

Վերջին տվյալներով՝ միայն Երեւանում բերման է ենթարկվել 196 մարդ։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ասել է, որ քաղաքացիներն իրենց «լակոտի նման» են պահում։

Ի պատասխան՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Դա ոստիկանապետի ասելու բա՞ն է, թեպետ իրենց ստի եւ վախի գերագույն հրամանատարը եթե ասի՝ «դուրսպրծուկ», նա էլ «լակոտ» պետք է ասի։ Հայելի թող պահեն այս մարդիկ ու հասկանան, թե ում փողերով են հասել, ինչպես են հասել, կրթությունն ինչ է, ով են, կենսագրությունը, ծագումը։ Յուրաքանչյուր մարդ, ով փողոցում է, ճշմարտության համար դուրս եկած մարդ է։ Իրեն ոչ կալանք, ոչ մի բան չի վախեցնելու, իսկ էդ մարդուն վախեցնում է մի բան՝ իր աթոռն ու էն փողը, որն իրեն տալիս են։ Մարդկանց կյանքի հաշվին  ստացած փողը, ուղղակի պղծված»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031