Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը և Նաթիա Նացվլիշվիլին անդրադարձել են դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված փոփոխություններին

Հունիս 06,2024 16:04 Share

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում ԲԴԽ նախագահը գործընկերներին է ներկայացրել դատավորների գնահատման նոր համակարգի ներդրումը, որը հնարավորություն կընձեռի առավել թափանցիկ ու արդյունավետ դարձնել դատավորների առաջխաղացման գործընթացը, կբացառի դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը և կմոտիվացնի դատավորներին առավել արդյունավետ արդարադատություն իրականացնելու հարցում։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ քննարկվել է Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ու անձանց իրավունքների պաշտապունությանն ուղղված այն հսկայածավալ բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել վերջին շրջանում։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված փոփոխություններին։

ԲԴԽ նախագահը նշել է, որ արդեն լուծված է քաղաքացիական դատարանների գերծանրաբեռնվածության թոթափման խնդիրը, որը նաև արդեն գործում է թվային հարթակում։

Մասնակի լուծված է քրեական դատարանների ծանրաբեռնծության խնդիրը և այժմ աշխատանքներ են տարվում վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը օրենսդրական կարգավորումների և հաստիքների համալրման միջոցով թոթափելու ուղղությամբ, որի արդյունքը ևս առաջիկայում տեսանելի կլինի։

Անդրադարձ է կատարվել դատական համակարգում վեթթինգի թեմային, որը դատական համակարգի կայացման և կայուն զագացման նախադրյալներից է։

Փաստվել է, որ վերջին տարիներին դատավորների, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կազմի ճնշող մեծամասնությունը փոփոխվել է, համակարգը համալրվել է նոր՝ բարեվարքության ստուգում անցած անձանցով։
Քննարկման ավարտին պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել համագործակցությունը ոչ միայն օրենսդրական բարեփոխումների միջոցով արդարադատության որակի բարելավման հարցում, այլ նաև դատարանների շենքային պայմանների բարելավման միջոցով։

Դատական իշխանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930