Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը

Հունիս 06,2024 18:25 Share

Հիսունից ավելի կիբեռանտվանգության մասնագետի մասնակցությամբ Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը։

Մրցույթի նպատակը պետական հատվածի թվային համակարգի և acba digital-ի խոցելիությունների հայտնաբերումն ու կիբեռ և ֆինանսական  հանցագործությունների կանխումն է։

«Մեր հաքերները փորձում են գտնել թերություններ մեր acba digital հավելվածում։ Նրանք պետք է գտնեն այն խոցելիությունները, որը մենք մինչ այս պահը չենք բացահայտել. դա միայն կբարելավի մեր համակարգի անվտանգությունը»,- նշել է Ակբա բանկի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Վաղարշակ Իսկանդարյանը։

«Մինչև մրցույթը սկսելը, մենք սահմանել ենք «չի կարելիներ», որոնցով պետք է առաջնորդվեն մասնակիցները: Նպատակն այն է, որ այն խոցելիությունները, որոնք 24/7 փնտրում են թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական հաքերները, թե՛ պարզապես տարբեր վարձկաններ, գտնենք և շտկենք դրանք։ Մասնակիցների համար սա նաև գումար աշխատելու ու փորձը բարելավելու միջոց է»,- նշել է Bug Bounty մրցույթի կիբեռանվտանգության մրցավար Ռուբեն Մուրադյանը։

Մրցույթի ավարտին մասնակիցները acba digital համակարգում չեն գտել  խոցելիություններ, որոնք կարող են վտանգել հաճախորդների տվյալները։

Bug Bounty մրցույթի ընթացքում խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930