Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն այնքան պարզ տեքստով ու հստակ քաղաքականությամբ ցույց է տվել, որ ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրելու. Տաթեւիկ Հայրապետյան

Հունիս 06,2024 23:30 Share

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«ՔՊ-ական իշխանամերձ վերլուծական մի ամբողջ համայնք լծված է համոզելու, որ բան չմնաց, մի քիչ էլ ենք զիջում ու երանելի «խաղաղության պայմանագիրը» կնքվում է։ Շատ հավանական է, որ հենց նոյեմբերին էլ կնքվի, պնդում են հույսի վաճառական-շառլատանները։

Մինչդեռ Ադրբեջանն այնքան պարզ տեքստով ու հստակ քաղաքականությամբ ցույց է տվել, որ ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրելու, ամեն հաջորդ կատարված երազանքից հետո նորն է դեմ տալու, մի անգամ կասի Խոջալուի թեմա, մյուս անգամ սահմանադրության հարց կբարձրացնի, մեկ այլ առիթով Սյունիքով արտատարածքային միջանցք կուզի ու այդպես շարունակ։

Չէ՞ որ այդ պետության նպատակն է հասնել Հայաստանի չգոյությանը կամ առնվազն ոչ կենսունակ հայկական պետության ձևավորմանը։ Հենց դրան էլ տանում է «խաղաղության պայմանագրի» ուղին՝ քայլ-քայլ, մաս-մաս․․․իսկ մենք կարող ենք շարունակել ինքներս մեզ խաբել ու հավատալ, որ հեսա մի հրաշք թուղթ կլինի, որ մեզ բոլոր խնդիրներից կազատի․․․»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930