Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է ևս 2 տուժած. ԱՆ
Հունիս 07,2024 01:45
Share
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է ևս 2 տուժած։
Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։
Նրանցից մեկն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր։
https://www.youtube.com/watch?v=mFw3-saU_AY
ՀՀ առողջապահության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: