«Էդ հին սկավառակը չի վաճառվում։ Էդ սկավառակի մեջ՝ «զարթնիր, լաո» տռեկով ոչ մի բան չստացվեց։ Դուետ արեցիք եկեղեցականի հետ, էդ դուետն էլ ոնց որ լավ չի վաճառվում, չի անցնում․ էդ հին սկավառակը փոխելու վախտն է»,- այսօր խորհրդարանում ընդդիմադիրներին դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հորդորելով «խոսքի աճպարարությամբ» չզբաղվել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա խորհուրդ տվեց՝ ժամանակագրական առումով հետ նայել ու տեսնել, թե ով էր Հայաստանի ու Արցախի բանակը թալանում, դղյակներ սարքում, փող աշխատում ու հայտարարեց, որ ՀՀ որեւէ իշխանություն՝ Արցախի համար այնքան շատ բան չի արել՝ լավ իմաստով, որքան ՔՊ-ական իշխանությունը։
Կարդացեք նաև
Վեճը սկսվել էր Հայաստան-Արցախ խորհրդարանական հանձնաժողովի նիստ գումարելու շուրջ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































