ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հանդիպմանը.
«ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար. «Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահմանն է, և որևէ ուժ չի կարող դա խզել»:
Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին Հայաստանի հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը ընդգծեց Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանը աջակցելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու և միջազգային սահմանների անփոփոխելիության մասին Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման կապակցությամբ։
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ընդգծեց, որ Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահմանն է:
Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը»:
. دبیر شورای امنیت ملی ارمنستان: مرز ارمنستان و ایران مرز صلح و دوستی است و هیچ نیرویی نمی تواند آن را قطع کند. #مهدی_سبحانی سفیر #جمهوری_اسلامی_ایران در #ارمنستان با آرمن گریگوریان دبیر شورای امنیت ملی ارمنستان دیدار و گفتگو کرد. در این دیدار سفیر جمهوری اسلامی ایران موضع…
— IRI Embassy in Armenia (@iraninyerevan) September 9, 2024


















































