Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու. ԲԴԽ խոսնակ

Հոկտեմբեր 01,2024 14:53 Share

Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահի խորհրդական, մամուլի քարտուղար Մերի Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի պատասխան որոշ լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ հետևյալը,

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:

Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:

Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել