Հո հենց այնպե՞ս չէր, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, մի տեսակ ձեռառնողական տոնայնությամբ, հետաքրքրվում էր Արարատ Միրզոյանից, թե Հայաստանում կա՞ այն երևույթը, երբ երեխաները իրենց շան տեղ դրած, չորեքթաթ են քայլում… Չկասկածեք, նման հարթակներում ու այդ մակարդակի վրա երբեք ոչ մի պատահական բան չի ասվում:
Ինչպես, բնականաբար, պատահական չէր Պուտինի հայտարարությունը, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դինամիկ առևտրաշրջանառությունը 2023-ին կազմել է 7,4 միլիարդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում արդեն գերազանցել է 8,3 միլիարդ դոլարը: Եվ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա տարեվերջին ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի: Սա, ինչպես ռուսները կասեին, նուրբ ակնարկ է՝ խոշոր հանգամանքների վերաբերյալ: Այո, կարող է 14-16 միլիարդի հասնել: Իսկ կարող է և չհասնել: Սա ակնարկ է, թե ինչ չափով է Հայաստանը տնտեսապես շաղկապված ռուսական տնտեսության հետ, և ինչեր կարող են լինել, եթե Արևմուտքի ցուցումով Փաշինյանը խզի այդ հարաբերությունները:
Ի դեպ, Արևմուտքին էլ արդեն 12 միլիարդ դոլար են պարտք… Հա, քիչ էր մնում մոռանայինք, Փաշինյանը Մոսկվա էր մեկնել նաև… հեծանիվ քշելու համար: Ճիշտ է, դերասանական ցուցադրությունը ձախողվեց, քանզի ինչ-որ «չուզողներ» հեռվից նկարել էին, որ Փաշինյանի մոսկովյան հեծանվավազքի համար գետափնյա փողոցն էր փակվել, իսկ նրան էլ ուղեկցում էին երկու «թիկնապահային» հեծանվորդ, 7-8 թիկնապահական ավտոմեքենաներ, չհաշված՝ ճանապարհային ոստիկանությունն ու ռեանիմոբիլը: Կարելի է, հարկավ, մի սալյուտ էլ այդ առթիվ «խփել», բայց իրականում տխուր է: Իսկ այն, որ պետության ղեկավար համարվողը տարբեր մայրաքաղաքներում հեծանիվ քշելու կոլեկցիոներ է, արդեն ոչ թե տխուր է, այլ օնլայն ռեժիմով ծավալվող ողբերգություն:
Կարդացեք նաև
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































