Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի ուղղությամբ չենք կարողանում ծաղիկն արտահանել, ահավոր վիճակում ենք», «Կոնկրետ ես արտահանել եմ Իտալիա, իհարկե, գինն էն չի, բայց ոչինչ». «Հրապարակ»

Հուլիս 14,2026 11:04 Share

Ռուսաստանը Փաշինյանի հակառուսական գործողություններին ի պատասխան կողպել է ռուսական շուկայի դռները հայ արտադրողների առաջ: Ու չնայած Փաշինյանն ու իր արբանյակները հայտարարում են, որ ռուսական շուկայի այլընտրանքը գտել են՝ հայ արտադրողների առաջ բացվել է եվրոպական շուկան, եւ ապրանքը կարող են տանել ԵՄ երկրներ, սակայն հայ գյուղացիները, ջերմոցատերերը եւ արտադրողները հայտնվել են անելանելի վիճակում:

«Հրապարակը» նախ զրուցեց Արմավիր քաղաքում գյուղատնտեսությամբ զբաղվող Գրիգոր Բեկնազարյանի հետ: Մեր զրուցակիցը պատմեց, որ վարունգ եւ լոլիկ է աճեցնում, ամեն տարի կարողանում է այդ գումարներով ընտանիքը պահել, սակայն այս տարի, երբ ռուսական շուկան Հայաստանի համար անհասանելի է դարձել, անգամ սերմերի, ոռոգման ջրի եւ իր աշխատողների գումարը չի կարողանում հայթայթել, քանի որ զգալիորեն բանջարեղենի արժեքը նվազել է։ «Նախորդ տարի 200-300 դրամով էինք վաճառում, էս տարի Մեյմանդարի շուկայում 70 դրամով ենք վաճառում: Արդեն տասը տարուց ավելի ամբողջ ձմեռ ընտանիքս պահում եմ ամռան երեք ամիսների աշխատանքով` բերքի եկամտով, էս տարի անգամ ծախսերը չեմ կարողանում հանել»,- ասում է մեր զրուցակիցը:

Զրուցեցինք նաեւ տարբեր ջերմոցային տնտեսությունների ղեկավարների հետ: Շիրակի մարզում գործող «Վարդերի աշխարհ» ջերմոցային տնտեսությունից «Հրապարակի» հետ զրույցում ասացին, որ սարսափելի վիճակում են հայտնվել, չեն կարողանում որեւէ ուղղությամբ ծաղիկ արտահանել: Հարցին` չե՞ք կարողանում ծաղիկը եվրոպական շուկա արտահանել, մեր զրուցակիցն ասաց. «Ոչ մի ուղղությամբ չենք կարողանում ծաղիկն արտահանել, ահավոր վիճակում ենք: Ինչ մնում է ծաղիկը Եվրոպա տանելուն, կատարյալ սուտ է` նման բան չկա: Տեղական շուկայում էլ սարսափելի ցածր գներով ենք վաճառում առաջվա թանկ վարդերը»:

«Դրիմ ռոզ» ջերմոցային տնտեսության ղեկավար Ռուբեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ամենը ռուսական կողմից հատուկ է արվում` Հայաստանում խժդժություններ հրահրելու համար. «Չենք տրվելու ռուսական սադրանքին, պետք եղած դեպքում կթափենք զիբիլը մեր ապրանքը, բայց ռուսին չենք խնդրի ոչ մի բան: Ու ինձ նման մտածում են իմ շրջապատի բոլոր ջերմոցատերերը»: Ինչպե՞ս եք կարողանում արտահանել ծաղիկը։ «Կոնկրետ ես արտահանել եմ Իտալիա, իհարկե, գինն էն չի, բայց ոչինչ»,- ասաց մեր զրուցակիցը եւ հրաժարվեց ասել, թե քանի ծաղիկ է կարողացել արտահանել Իտալիա, ինչ եկամուտ է ստացել։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031