«Ազգային ճակատ». Քաղաքացին ահազանգում է , որ այսօր Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ֆիզիկայի դասին ԱԱԾ-ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, մազերից քաշել և այլն։
Այդ ամենը երեխաների աչքի առջև։ Կատարվածից հետո դասարանում ներկա գտնված երեխաներին ծնողները մեծ դժվարությամբ են կարողացել հանգստացնել։
«Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն»-հավելում է ահազանգողը։
Երևանի քաղաքապետարանի խոսնակը հաստատում է, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։
Կարդացեք նաև
Ազգային ճակատ


















































