Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ֆիզիկայի ուսուցիչը, որը նախնական տեղեկություններով, անչափահաս աշակերտի նկատմամբ անառակաբարո գործողություններ է թույլ տվել, հասուն տարիքի անձնավորություն է: Այս մասին Aravot.am-ին հայտնեց դպրոցի փոխտնօրեններից Օֆելյա Ասատրյանը:
«Էդ ձեր ասած գործողությունների նկարներ եւ այլն, մինչեւ ապացույց չլինի, ես էդ բանը չեմ կարող ասել: Ինձ վատ դրության մեջ մի դրեք», -ասաց Ասատրյանը: Նրա տեղեկացմամբ՝ դպրոցի տնօրենն ու մի շարք այլ աշխատակիցներ այս պահին քննչական կոմիտեում են:
Ըստ նրա, ԱԱԾ աշխատակիցները դասի ժամին ներխուժել են դասարան ու ձերբակալել ուսուցչին. «Մեր կռիվը ԱԱԾ-ի աշխատակիցների հետ այն էր՝ ինչու երեխաների աչքի առաջ: Մենք իրեն կարող էինք իջեցնեինք, ասեինք ՝ տնօրենը կանչում է, հանգիստ իջներ, կամ դա լիներ իրենց բակում կամ մյուս աշխատանքի վայրից: Երեխաների աչքի առաջ շատ տհաճ էր, բայց այդպես է եղել: Այդ մասին այնքան լարված էի ու մտածում էի երեխաների մասին, իհարկե, մեր հարգարժան ուսուցչի մասին էլ շատ, ինքը բավականին տարիքով է, բայց երեխաների հոգեբանական վիճակի մասին շատ նեղվեցինք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































