Ermenihaber. Թուրքիայի «Baykar savunma» ընկերության տեխնիկական տնօրեն, Թուրքիայի նախագահի փեսա Սելչուկ Բայրաքթարը Ղրղզստանում որպես պատվավոր հյուր մասնակցել է Թյուրքական պետությունների արհեստական բանականության վերաբերյալ կազմակերպված ֆորումին։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը պաշտպանության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Ղրղզստանի «Դանքի» պետական շքանշանով պարգևատրել է Բայրաքթարին։
Կողմերի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմավարական ու տեխնոլոգիական համագործակցության խորացումը և պաշտպանական նախագծերի իրականացումը։
Բայրաքթարն ընդգծել է, որ պատրաստակամ է համագործակցությունը խորացնել, և մատնանշել է սահմանային անվտանգության ապահովման և հնարավոր սպառնալիքները զսպելու գործում ժամանակակից տեխնոլոգիաների կարևորությունը։


















































