Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտի նկատմամբ անառակաբարո գործողություններն ապացուցող տեսագրություն կա

Հոկտեմբեր 10,2024 17:12 Share

Aravot.am-ի տեղեկություններով՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ անառակաբարո գործողությունների դեպքով կա տեսագրություն, որը, նախնական տվյալներով, նկարել է անձամբ տուժող աշակերտը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ աշխատակիցները դպրոց են ներխուժել ու հենց ֆիզիկայի դասին գետնին տապալել ուսուցչին ու ձերբակալել, որին մեղսագրվում է անչափահաս աշակերտի նկատմամբ անառակաբարո գործողություններ թույլ տալը:

Մեր տեղեկություններով՝ դպրոցի տնօրինությունն ու մանկավարժական կազմից որոշ ներկայացուցիչներ դեռ ԱԱԾ-ում են՝ հարցաքննության:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, դեպքի բացահայտումից ու հրապարակայանացումից հետո մանկավարժական կազմը սկսել է հարցուփորձ անել աշակերտներին ֆիզիկայի փորձառու ու այսօր ձերբակալված ուսուցչի պահվածքից, եղել են երեխաներ, որոնք հայտնել են, թե ուսուցիչը, որ իրենց պապիկի տարիքին է, սիրել է պապիկի պես աշակերտներին կպնել:

Աշակերտը, որի նկատմամբ ուսուցիչը ենթադրաբար թույլ է տվել անառակաբարո գործողություններ, առողջ աշակերտ է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031