Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Սևան ճանապարհին ողբերգական ելքով վթարի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ

Հոկտեմբեր 10,2024 18:05 Share

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Հոկտեմբերի 9-ին Կոտայքի մարզում ուղևորափոխադրում իրականացնող «Գազել»-ի՝ ողբերգական ելքով վթարման դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ

2024 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին Ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բոմբա» անվամբ ակումբի հարակից տարածքում մարդատար «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոց է կողաշրջվել, որի հետևանքով կան տուժածներ:

Պարզվել է, որ 2024թ․ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում «Գազել» մակնիշի՝ միջմարզային տրանսպորտ հանդիսացող և ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոմեքենան, դեպի Երևան ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը։

Դրա հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ են ստացել և 3 տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել նշված տրանսպորտային միջոցի վարորդը և 7 ուղևորներ, որոնցից մեկը ճանապարհին մահացել է։ Եվս մեկ ուղևոր վթարի հետևանքով մահացել է տեղում։

Դեպքի առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձևավորվել է քննչական խումբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում պարզվել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածում առկա տրանսպորտային միջոցից թողնված հետքերը, երթևեկելի հատվածից դուրս՝ ձորակում հայտնաբերվել է մեկ ուղևորի դի և «Գազել» մակնիշի ավտոմեքենան՝ գլխիվայր շրջված վիճակում:

8 ուղևորները ճանաչվել են տուժող, նրանց վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը պարզելու նպատակով նրանից վերցվել է արյան փորձանմուշ, որոշում է կայացվել դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին:

Նախաքննության ներկա փուլում, բուժհաստատություններից ստացված տեղեկատվության հիման վրա՝ առողջական վիճակով պայմանավորված, տուժողների հետ վարութային գործողություններ հնարավոր չի եղել իրականացնել:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում վթարի պատճառները, դրան նպաստած հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031