Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսին գրելու եմ ՔՊ բարեգործական ու վարեմ. 99 երթուղու վարորդ

Նոյեմբեր 05,2024 22:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Հանրային տրանսպորտից օգտվողների համար ոչ միայն վճարման համար պարտադիր դարձած 100 դրամանոց կոպեկներ չգտնելն է խնդիր դարձել, այլեւ ավտոբուսներում Telcell QR կոդերով ուղետոմսերը:

Այսօր առավոտից 99, 3, 11 երթուղիները սպասարկող ավտոբուսներում Telcell տերմինալները տարբեր ժամանակահատվածներում չէին աշխատում, քաղաքացիները չէին կարողանում  QR կոդերով ուղետոմսերով վճարումներ անել, այդ ընթացքում վճարումը հնարավոր չէր կատարել նաեւ Telcell wallet հավելվածի միջոցով:

Վճարման ծրագրի խափանման արդյունքում տասնյակ քաղաքացիներ պարզապես անվճար երթեւեկել են՝ վարորդներին հայտնելով, որ 100 դրամանոց կոպեկ չունեն: 99 երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի վարորդն էլ օգտվելով իրավիճակից կատակել է՝ ասելով, որ եթե այսպես շարունակվի, ավտոբուսի վրա փակցնելու է՝ բարեգործական նշումը՝ Բարեգործական ՔՊ :

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: