Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ խաղափուլում

Նոյեմբեր 11,2024 12:18 Share

Նոյեմբերի 7-ից 20-ը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում անցկացվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

3 խաղափուլից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը ունի 3 միավոր: Վերջին խաղափուլում Ռոբերտը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Միսրաթդին Իսկանդարովին:

Արամ Հահոբյանը ունի 2.5 միավոր:

Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը, Էրիկ Գասպարյանը և Դավիթ Գևորգյանը ունեն 2 միավոր:

Հայկ Մարտիրոսյանը և Հայկ Երիցյանը ունեն 1.5 միավոր:
4-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 11-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:

Հայաստանի շախմատի ֆեդերացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930