Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելուն սպասում է շուրջ 700 հայկական բեռնատար, տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում հրապարակված էլեկտրոնային հերթից:
Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 2170 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն: Դրանցից 677-ը հայկական է։


















































