Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Պահպանել եւ զարգացնել հայկական մշակութային ժառանգութիւնը». Ճարտարապետութեան եւ դիզայնի ոլորտի հայ մասնագէտները Լոս Անջելեսում կը յայտարարեն նոր հարթակի ստեղծման մասին

Դեկտեմբեր 04,2024 11:44 Share

Ճարտարապետութեան եւ դիզայնի (նախագծումի) ոլորտի հայ մասնագէտները, Դեկտեմբերի 4-ին, Լոս Անջելեսում կը յայտարարեն նոր հարթակի ստեղծման մասին: ARMADS-ի` (Armenian Architects and Designers’ Society) Հայ ճարտարապետների եւ դիզայներների միութեան ստեղծման նպատակներից է պահպանել եւ զարգացնել հայկական մշակութային ժառանգութիւնը Միացեալ Նահանգներում:

Կազմակերպութեան հանդիսաւոր բացման ժամանակ կը ներկայացուեն ARMADS-ի առաքելութիւնն ու նպատակները, անդամակցութեան հնարաւորութիւնները:

Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ծանօթանալ հայկական ճարտարապետութեան եւ դիզայնի նորագոյն զարգացումներին, ներգրաւուել մասնագիտական համայնքում եւ համագործակցել նախագծերի շուրջ: Միութեան անդամ կարող են դառնալ ինչպէս մասնագէտներ, այնպէս էլ ոլորտի նորեկներ, ովքեր կիսում են կազմակերպութեան տեսլականն ու ցանկանում են ներդրում ունենալ այն իրականութիւն դարձնելու գործում:

Նանէ ԱՒԱԳԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել