Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հարթությունում պետք է փնտրել Փաշինյանի, նրա կնոջ կողմից սոցիալական ցանցերում անդադար տեսանյութերի, լուսանկարների, գրառումների տարածման նպատակները. «168 ժամ»

Դեկտեմբեր 12,2024 09:30 Share

Սոցիալական ցանցերն առաջնորդվում են օգտատերերի ներգրավվածության բարձրացման սկզբունքով։ Դրանց աշխատանքը կազմակերպող արհեստական բանականության ստեղծած ալգորիթմների առջև խնդիրը ձևակերպվում է հենց այդպես՝ ներգրավվածության աճ։ Ներգրավվածությունը փող է, որը գոյանում է մարդկային մեծ խմբերի ուշադրությունը գովազդատուներին վաճառելով։

Բանականության հարցում մարդուն գերազանցող, բայց գիտակցություն չունեցող ալգորիթմների համար միևնույն է՝ ինչ ճանապարհով է ապահովվում այդ ներգրավվածությունը, կարևորը խնդրի լուծումն է։ Ուսումնասիրելով սարսափելի մեծ ծավալի տվյալներ ու դրանց հիմքում ընկած օրինաչափությունները՝ ալգորիթմները պարզել են, որ մարդկանց ուշադրությունն ավելի հեշտ է գրավել զայրույթ, ատելություն, թշնամանք, կասկածամտություն ապահովող բովանդակությամբ, քան դրական էմոցիաներ արթնացնող տեղեկություններով։

Մեծ չափով դա է պատճառը, որ համացանցում առավել մեծ լսարաններ են հավաքում ատելություն, չարություն, հայհոյանք, դավադրապաշտություն տարածող սոցցանցային խմբերը, այդ էմոցիաներն առաջացնող բլոգերներն ու տեսանյութերը, գրառումները։ Ալգորիթմների համար միևնույն է, որ դա կարող է նպաստել ատելության, թշնամանքի, անհանդուրժողականության աճին, նրանք կատարում են իրենց առջև դրված նպատակը՝ ներգրավվածության ավելացում, լայքեր, մեկնաբանություններ։

Ֆորմալ իմաստով, դա, իհարկե, կոմերցիոն նպատակ է և ավելացնում է համաշխարհային հսկա կազմակերպությունների եկամուտները, բայց հասկանալի է, որ այն հեշտությամբ ծառայեցվում է նաև քաղաքական նպատակներին։ Այս հարթությունում պետք է փնտրել Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ կողմից սոցիալական ցանցերում անդադար տեսանյութերի, լուսանկարների, գրառումների տարածման նպատակները։

Նրանք կամ նրանց խորհուրդ տվողները վստահաբար գիտեն ալգորիթմների աշխատանքի մեխանիզմի, այդ տեխնոլոգիաների մասին, շատ լավ գիտեն նաև, որ տոլմա կամ ձվածեղ պատրաստելու, հեծանիվ վարելու ու համակարգչի առջև աշխատանքի իմիտացիա բեմադրելու տեսանյութերը զայրացնում են դիտողներին, ավելացնում են իրենց հանդեպ ատելությունը, մարդկանց ստիպում են հայհոյել։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031