Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանը պայթում է, իսկ Փաշինյանը զբաղված է իր ընտանիքի ռեալիթի շոուն բեմադրելով. Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբեր 12,2024 15:26 Share

«Երեկ ցերեկը ժամը 1-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Բաքու ինքնաթիռ է թռել: Ըստ «Զվարթնոցի» պաշտոնական մեկնաբանության, որի հավաստիությունը ես չեմ կարող հաստատել, ինքնաթիռում եղել են ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող ուսանողներ: Բայց ես չեմ բացառում, որ բացի այդ ուսանողներից՝ ինքնաթիռում այլ անձինք էլ են եղել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունն անցել է ուղղակիորեն Հայաստանը մաս-մաս հանձնելու գործընթացին՝ ադրբեջանական սցենարով»,- «Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով. «Երկու օր առաջ Թուրքիայի բարձրագույն պաշտոնյաներից մեկը՝ Ֆիդան Հաքանը հայտարարեց, որ Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ մոտ է, Ալիեւն էլ հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները գնում են բացառապես Ադրբեջանի կազմած փաստաթղթի հիման վրա եւ ադրբեջանական օրակարգով»:

Ասուլիսի ժամանակ տարածաշրջանում ընթացող գործընթացներին էլ անդրադարձ եղավ: «Սիրիան որպես պետություն, կարելի է ասել, այլեւս գոյություն չունի, երեկ Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը եւ բարձրացվել իրական ահաբեկիչների դրոշը: Արեւմուտքը սատարում է սիրական նոր իշխանությանը, չնայած դեռ պարզ չի, թե այնտեղ ով է իշխանություն, որովհետեւ Իսրայելը, օգտվելով առիթից, սկսեց Գոլանի բարձունքներում իր ռազմական գործողություններն իրականացնել, ամերիկյան զինուժը ռմբակոծում է սիրիական տարածքները՝ իբր ոչնչացնելու իսլամական հեղափոխության ահաբեկչական ուժերին, այդ նույն ԱՄՆ-ը, Արեւմուտքը սատարում են այն իսլամիստ ահաբեկիչներին, որոնք հեռացրին Ասադի իշխանությանը, նույն ահաբեկիչներին, որի պարագլխի գլխի համար ժամանակին ԱՄՆ-ը խոստանում էր 10 մլն դոլար:

Այսօր այդ նույն գլուխը սափրել են, մազերը կտրել են, այդ նույն ահաբեկչին, որն անձամբ էր գնդակահարում մարդկանց, ողջ-ողջ նրանց կրծքավանդակը բացում եւ սիրտը հանում էր, այսօր տեսնում ենք CNN-ի, BBC-ի եւ այլ առաջատար լրատվամիջոցների եթերում՝ որպես դեմոկրատ: Սա՛ է արեւմտյան դեմոկրատիայի իրական արժեքը: Հաջորդ թիրախը լինելու է Իրանը, եւ բնականաբար նաեւ Հայաստանը Պատահական չէ, որ թուրքական TRT պաշտոնական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ շուտով թիրախում կլինի Զանգեզուրի միջանցքը, ինչը Թուրքիայի առաջնային նպատակներից մեկն է»,-ասում է Նաիրա Զոհրաբյանը:

«Իսկ ի՞նչ է անում այս ընթացքում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը…Նա զբաղված է միմոսությամբ, Փաշինյան ընտանիքի ռեալիթի շոուն բեմադրելով: Քիչ առաջ տեսանք, որ իր սոցցանցերում գրառումներ է արել, քաղաքացիների հարցերին է պատասխանել… Ասում է՝ ինչ հարց ուզում եք, տվեք: Ինչքան պետք է պարապ լինի մարդը, որ այսօր տարածաշրջանը պայթում է, Ադրբեջանն իր զորքերը կանգնեցրել է Հայաստան-Ադրբեջան սահմանին, Զաքիր Հասանովն էլ ամեն օր առաջին մարտական պատրաստվածության մասին կոչնակներ է հնչեցնում, էս մարդը իր ընտանիքի ռեալիթի շոուները բեմադրելով է զբաղված, դարձել է ռուսական «Դոմ-2»-ը կամ Քարդաշյանը: Քարդաշյան ռեալիթի շոուում գոնե գեղեցկություն կար, իսկ այստեղ անորակ շոուներ են՝ մեկը տոլմա է փաթաթում, հետո ձվաձեղ է անում, ինքը ֆռթացնելով կոֆե է խմում…Ու այս ամենն արվում է հասարակության զգոնությունը բթացնելու համար»,-նշում է ԱԺ նախկին պատգամավորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031