Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողությունն առայժմ երես է թեքել մեր ծանրորդներից

Դեկտեմբեր 12,2024 23:15 Share

Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներին առայժմ չի հաջողվում սպասված ուրախությունը պարգեւել մարզասերներին:

Այսօր 96 կգ քաշայինների պայքարում նախապես հայտավորված էին մեր հանրապետության երկու ծանրորդներ՝ Դավիթ Հովհաննիսյանը եւ Հակոբ Մկրտչյանը, սակայն մեկնարկից անմիջապես առաջ պարզվեց, որ Հակոբ Մկրտչյանի անունը չկա մասնակիցների ցուցակում: Ենթադրաբար, պատճառը վնասվածքը կարող է լինել:

Սակայն ասպարեզում մնացած Դավիթ Հովհաննիսյանն էլ հուսախաբ արեց: Պոկում վարժությունում մեր մարզիկն ունեցավ ընդամենը մեկ հաջող մոտեցում՝ պոկելով 163 կգ, ինչը 12-րդ ցուցանիշն էր:

Հրում վարժությունում մեր ծանրորդը երկու անգամ ձախողեց 202 կգ նախնական պատվերը, ապա հրաժարվեց երրորդ մոտեցումից: Պատճառը, թերեւս մեջքի շրջանում խնդիրն էր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031