Լրահոս
Օրվա լրահոսը

Հապաղելու ժամանակ չունենք, մարդկանց կյանքը, ճակատագրերը հարցականի տակ են. Աշոտ Ղուլյան

Մարտ 03,2025 23:23 Share

Նրանց, ում թվում է, թե պատերազմն ավարտվել է, քանի որ պարզապես սահմանին չեն կրակում, պիտի հիասթափեցնեմ: Քանի Ադրբեջանը մեր վրա հոգեբանական գրոհներ է ձեռնարկում, ու մեր հայրենակիցները գերի են, պատերազմը շարունակվում է:

Անհնար է, որ Բաքվի դատարանում լինի արդար դատավարություն: Ամեն ինչ հստակ կազմակերպված է. այդ դահլիճում նստած մարդիկ իրենց դերն ունեն:

Մենք եռակի շատ ավելին պիտի լինենք, քան հիմա նախատեսվում է: Հապաղելու ժամանակ չունենք, մարդկանց կյանքը, ճակատագրերը հարցականի տակ են:

Արցախի բոլոր ղեկավարները տարիներ շարունակ հանդես են եկել ԱՀ և Ադրբեջանի միջև խաղաղության դիրքերից: Ի պաշտպանություն նրանց՝ չօգտագործել այդ ելույթները,   ավելորդ «շռյայլություն» է:

Ես օրվա կեսը Արցախում եմ լինում իմ մտքերով, իմ երազներով: Երբ խոսում ենք Արցախ վերադարձի մասին, պետք է հիշենք, թե մենք ինչ ճանապարհ ենք անցել 1988 թվականից սկսած:

 

Աշոտ Ղուլյան

ԱՀ ԱԺ նախկին նախագահ

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31