Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Կադրային սով»-ի մասին Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը իր կոպիտ սխալը, հերթական ձախողումը ուրիշների վրա բարդելու հերթական փորձն ա։
2018թ․-ին իմ աչքի առաջ նրա առջև դրվեց ամբողջ հայ ազգի պոտենցիալը։ Իրենց երկրները թողնում ու Հայաստան էին գալիս նենց մասնագետներ, որոնց մեր կարգի երկրներն իրենց կառավարման համակարգ ներգրավելու համար միլիարդավոր դոլարների պետական ծրագրեր են իրականացնում։ Ընդ որում, էդ մարդիկ շատ դեպքերում նույնիսկ անվճար կամ պետական չնչին աՂքատավարձով էին պատրաստ աշխատել։ Էդ հոսքն էնքան մեծ էր, որ դրա կարգավորման համար հատուկ մարմին ստեղծվեց։ Որպես էս երևույթի հետևանք ունենք էն, որ ոչ մի նորմալ մարդ չմնաց էդտեղ։
«Կգա՞ս նախարար/փոխնախարար/այլ պաշտոնի աշխատելու»։ Էս ա եղել առաջարկի ամբողջ իմաստը։ Որոշ դեպքերում դա արվել ա նենց տեղերում ու ձևով, որ զուտ պրոֆեսիոնալ մեկը հարիր չի համարել նույնիսկ քննարկել դրա հնարավորությունը։
Կարդացեք նաև
Ըստ իս, նման մասնագետներին հրավիրելու համար պետք էր հռչակել կառավարության ռազմավարական ուղղություններ, ոլորտային ծրագրեր։ Մասնագետները դրանց առկայության պայմաններում կկարողանային գնահատել՝ համաձայ՞ն են արդյոք էդ ծրագրի հետ, հետո՝ համաձա՞յն են էդ ծրագրի արդյունավետությանը, հետո՝ մասնագիտական հմտությունները հաշվի առնելով կարո՞ղ են արդյոք ապահովել նախանշված արդյունքները, հետո՝ ստանձնել պատասխանատվություն ու քրտնաջան աշխատել։ Դրա փոխարեն, սրան-նրան պաշտոններ բաժանելը դիտվել ա որպես լոյալության գին կամ սուվերենի կողմից հպատակներին բաշխվող շնորհ։ Ոչ մի նորմալ մարդ չէր մտնի դրա տակ, իսկ ով մտել ա, շատ արագ կամ ինքն ա դուրս եկել, կամ էլ ստեղծված արատավոր համակարգն ա դուրս մղել։
Ու էսօր բողոքում ա, թե կադրային ճգնաժամ ա։ Էս ամենին գումարվում ա նաև էն, որ արդեն արժեքային առումով անհնար ա որևէ համագործակցություն նման պատուհասների հետ։
Այսինքն՝ քանի գնա, էնքան էդ պրոբլեմն ավելի ցցուն ա դառնալու՝ պետական համակարգը վերածելով որևէ բանի անկարող, անսկզբունք, անարժեք մարդկանց մի մեծ բիոզանգված։ Հետևաբար, ինչքան շուտ ՔՊ-ն իր գործունեության մեթոդներով հանդերձ մերժվի մեր կյանքից, էնքան շուտ ա գալու վերականգնման բաղձալի պահը։


















































