Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները կազմակերպել են ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություն

Ապրիլ 12,2025 17:09 Share

«Ազգային ճակատ» – Գարեգին Նժդեհի արձանի հարակից հատվածում քաղաքացիները կազմակերպել են ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություն։

Նկարներում պատկերված են Արևմտյան Հայաստանում և Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունները։

Ցուցատախտակին կցված են քարտեզներ, որի վրա այցելուները կոճգամներով կարող են նշել այն քաղաքները, որտեղից գաղթել են իրենց նախնիները։

Իրազեկման ակցիան շարունակվելու է նաև վաղը՝ ապրիլի 13-ին, ինչպես նաև հաջորդող շաբաթ և կիրակի օրերին՝ ապրիլի 19-ին և 20-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել