Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հիմա որ մարդը 102 զանգի հանցագործության համար, ստեղի՞ց եք պատասխանում. Փաշինյանն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոն

Ապրիլ 16,2025 12:15 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր։

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պարեկային ծառայության նոր էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները:


Վարչապետը ծանոթացել է վարչական վարույթի իրականացման բաժնում տեղակայված քաղաքացիների ընդունելության սենյակների, ինչպես նաև գումարտակների շենքային պայմաններին:

Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև զինանոց, հրաձգարան, մարզասրահ:

ՀՀ կառավարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել