Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե անձը որեւէ գործողություն չի կատարել, միայն ենթադրյալ կարգավիճակի կամ ենթամշակույթին պատկանելու կասկածի հիման վրա նրան քրեականացնելը հակասում է իրավական պետության հիմունքներին. «Ժողովուրդ»

Ապրիլ 29,2025 10:33 Share

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներքին մասնագիտական քննարկումների շրջանակում հորդորել է ձեռնպահ մնալ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումից, որոնք ուղղված են քրեական ենթամշակույթին պատկանելու համար պատասխանատվություն սահմանելուն։

Այս մասին գլխավոր դատախազը ուրբաթ օրը ակնարկեց նաեւ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ հայտարարելով, որ պետք չէ շտապելով ընդունել օրենք, որը հնարավոր չի լինի գործնականում կիրառել, իսկ իրավական դաշտում հարուցել վիճահարույց խնդիրներ։

Հավելենք, որ իրավապաշտպան շրջանակները եւս չեն ընդունում այդ նախաձեռնությանը՝ նշելով, որ քրեական ենթամշակույթում «կարգավիճակ ունենալու» փաստը չափազանց անհստակ է եւ իրավաբանորեն դժվար ապացուցելի։

Եթե անձը որեւէ գործողություն չի կատարել, միայն ենթադրյալ կարգավիճակի կամ ենթամշակույթին պատկանելու կասկածի հիման վրա նրան քրեականացնելը հակասում է իրավական պետության հիմունքներին։ Նման նորմը չի կարող օրենք դառնալ՝ առանց հակասահմանադրական բնույթ ձեռք բերելու։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել