Երեկվա միջադեպը՝ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած, վկայեց հենց այդ մասին, որ ոչ միայն իշխանությունը, այլեւ իշխանության ձգտող մեկ այլ կուսակցություն եւս արհամարհում են հանրային կարծիքը, չեն վախենում նրա հիասթափությունից եւ հանցագործին դատապարտելու փոխարեն մեղադրում են զոհին: Քիչ թե շատ ադեկվատ ցանկացած կուսակցություն թաղապետի սենյակի մոտ քաղաքացուն 10 հոգով ծեծելու միջադեպը կդատապարտեր, կփորձեր տարանջատվել բռնարար թաղապետից եւ նրա աշխատակազմից, ներում կհայցեր հասարակությունից եւ տուժած անձից, որ երես ունենար հաջորդ ընտրություններում նորից քվե հայցելու:
Իսկ ի՞նչ արեց «Հանրապետություն» կուսակցությունը. դատապարտեց զոհին, հերոսացրեց հանցագործին, ցույց տվեց, որ դա իր քաղաքական գիծն է` բռնությամբ հարցեր լուծելը: Փորձեց քաղաքականացնել կատարվածը եւ վերագրել ընդդիմադիր ուժերին ու ռուսամետներին, որ իբր թե` սա անկախ պետականության եւ դեպի Եվրոպա մեր ընթացքի դեմ իրականացված ոտնձգություն էր, սադրանք, պլանավորված գործողություն: Բացի այն, որ ծիծաղելի էին այդ դավադրապաշտական մեկնաբանությունները եւ մատից ծծած, այլ նաեւ դեմագոգիկ ու ամոթալի էին, որովհետեւ, եթե իրենք հավատում են իրենց ասածին, ուրեմն մտածելու հետ կապված խնդիրներ ունեն, եթե չեն հավատում եւ ստում են, ուրեմն բարոյականության հետ խնդիրներ ունեն:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: