Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Նորքի թաղապետը չպատասխանեց՝ արդյոք զղջո՞ւմ է, իսկ Աջափնյակ թաղապետն ասաց, որ բռնությունը դատապարտելի է

Մայիս 05,2025 13:08 Share

«Որեւէ հարցի չեմ պատասխանում, հարուցված է քրեական գործ»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունից հետո՝ ի պատասխան լրագրողների հարցերի՝ ասաց՝Նոր Նորք համայնքի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, որն անցյալ շաբաթ տեսախցիկների առաջ ծեծի էր ենթարկել բլոգեր Արթուր Չախոյանին, իսկ այս խորհրդակցության ժամանակ հայցել քաղաքապետի եւ հանրության ներողամտությունը:

Մի հրեք՝ ասաց նա լրագրողներին: Հարցին՝ զղջո՞ւմ է իր արածների համար, չպատասխանեց ու ընդամենը հաջողություն մաղթելով լրագրողներին՝ հեռացավ:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը եւս ասաց, որ որեւէ մեկնաբանություն չունի անելու հայտնի միջադեպի եւ գործընկերոջ պահվածքի մասին: «Բռնությունը միանշանակ դատապարտելի է, դրանից ավել որեւէ մեկնաբանություն չունեմ »,-ասաց նա:

Հարցին՝ ներողություն խնդրելը բավակա՞ն էր, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ չի պատասխանի նման հարցերի:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031