Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

«Եթե ինտենսիվությունը պահպանված լիներ, կլիներ հաղորդագրություն»․ Արման Սարգսյանը՝ սահմանին կրակոցների մասին

Մայիս 05,2025 13:24 Share

«Եթե ինտենսիվությունը պահպանված լիներ, կլիներ հաղորդագրություն»,-լրագրողների դիտարկմանը՝ սահմանին կրակոցների ինտենսիվությունը շարունակվում է, այսպես արձագանքեց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

Նա նշեց՝ ՊՆ-ի լրատվական ծառայությունն ունի պաշտոնական էջ և վստահեցրեց՝ բոլոր հաղորդակցության միջոցներով, եթե նման դեպքեր արձանագրվում են, անպայման իրազեկում է։

Լրագրողների դիտարկմանը, բայց եղել են դեպքեր, երբ ինտենսիվ կրակոցներ են եղել սահմանին, բայց ՊՆ-ն հաղորդագրություն չի տարածել, Արմեն Սարգսյանն արձագանքեց․ «Մի փոքր օպերատիվության խնդիր է եղել։ Վստահաբար ասում եմ, որ նման խնդիր վերջին ժամանակներում չունենք»։

ՊՆ նախարարն ի՞նչ նպատակով է մեկնում Հունաստան, Արման Սարգսյանն այս հարցն անպատասխան թողեց, ինչպես նաև չպատասխանեց Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին ՊՆ նախարարի մասնակցել-չմասնակցելու հարցին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031