Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահն ընգծել է` պատրաստ են իրականացնել ծրագրեր Հայաստանում պարսից լեզվի ուսուցման զարգացման ուղղությամբ

Մայիս 05,2025 14:34 Share

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է համատեղ գիտական միջոցառումների՝ համաժողովների, ուսումնական ծրագրերի անցկացումը:

Ղոլամալի Հադադ Ադելը դրվատանքի խոսքեր է հնչեցրել իրանագիտության հայկական դպրոցի վերաբերյալ՝ նշելով, որ հայ իրանագետները մեծ դեր են խաղացել գիտական այս ճյուղի զարգացման գործում։

Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահը նաև ընգծել է, որ իր ղեկավարած կառույցը պատրաստ է իրականացնել ծրագրեր Հայաստանում պարսից լեզվի ուսուցման զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ հայ մասնագետների վերապատրաստման դասընթացների անցկացում Իրանում, անհրաժեշտ ուսումնամեթոդական գրականության տրամադրում։

Իրանում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031