Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդար դատաքննության, խոշտանգումներից զերծ մնալու, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և այլ իրավունքների ապահովման ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները

Մայիս 05,2025 20:10 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է ռազմավարության հիմնական նպատակները, մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքի, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի, առողջապահության իրավունքի, խտրականության արգելքի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, երեխայի իրավունքների, կյանքի իրավունքի, սոցիալական ապահովության իրավունքի, հավաքների ազատության, կրթության իրավունքի ապահովման, ինչպես նաև միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Նախարարը մանրամասնել է իրականացված քայլերը, որոնք ներառել են մասնագիտական կարողությունների զարգացմանը, օրենսդրական նախաձեռնությունների մշակմանն ու իրազեկման միջոցառումների իրականացմանը վերաբերող գործունեությունը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2025 թվականին նախատեսված միջոցառումներին։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ և ժամանակին իրականացումը՝ ընդգծելով դրանց նշանակությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության և իրավական պետության կայացման գործում։

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031