Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Շրջանային»  մասնաճյուղը

Մայիս 06,2025 10:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան 37 հասցեում գտնվող «Շրջանային» մասնաճյուղը։ Մասնաճյուղի վերաբացման արարողությանը մասնակցել են բանկի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ինչպես նաև հավատարիմ հաճախորդներ։  Մասնաճյուղը պատրաստ է սպասարկել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ տրամադրելով ավանդական և նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ։

Ֆասթ Բանկի «Շրջանային» մասնաճյուղի կառավարիչ Արա Վարդանյանն ասել է․ «Այս մասնաճյուղը տարբերվում է Բանկի բոլոր մնացած մասնաճյուղերից, քանի որ հենց այստեղ է սկսվել Ֆասթի պատմությունը։ Շրջանային մասնաճյուղը Ֆասթի առաջին մասնաճյուղն է, որը բացվել է 1994 թվականի ապրիլի 1-ին։ Այս հասցեն ոչ միայն հիշեցնում է մեր անցած ճանապարհի մասին, այլև արդեն երեք տասնամյակ ծառայում է որպես մեր արժեքների խորհրդանիշը»։

Նոր մասնաճյուղը համալրված է ինքնասպասարկման տերմինալներով, արագ սպասարկման գոտիով և անհատական ֆինանսական խորհրդատվություն ստանալու հնարավորությամբ։ Հաճախորդներին հասանելի են բանկի բոլոր հիմնական ծառայությունները՝ ընթացիկ հաշիվներ, ավանդներ, վարկեր, գումարային փոխանցումներ և այլն։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031